00:00:00

ՅՈՒՆԵՍԿՈ. Թուրքիայում հայերենի Համշենի բարբառը վերացման վտանգի տակ է

02:17, 19 օգոստոս 2018 Մշակույթ

Հայոց լեզվի Համշենի բարբառը 18 լեզուներից մեկն է, որը Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Այս մասին են վկայում վերացման վտանգի տակ գտնվող աշխարհի լեզուների քարտեզի տվյալները, հաղորդում է Horizon Weekly-ն: Այս պահին քարտեզում բարբառը դասակարգված է որպես վտանգի տակ գտնվող լեզու: Զեկույցում, սակայն չի նշվում, թե քանի մարդ է տիրապետում Համշենի բարբառին: Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող մյուս լեզուներն են լազերենը եւ պոնտիական հույների լեզուն: Քարտեզը լեզվի պահպանման աստիճանը ցույց է տալիս 9 գործոններով, որոնցից ամենակարեւորը սերնդեսերունդ լեզվի փոխանցումն է: «Վտանգի տակ» նշանակում է, որ երեխաները տանը որպես մայրենի լեզու արդեն այն չեն սովորում: Ընդհանուր առմամբ Քարտեզի տվյալներով աշխարհի լեզուների 40 տոկոսը վերացման վտանգի տակ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր