00:00:00

Մեթյու Բրայզա.«Եթե Թրամփը հրաժարվի Թուրքիայից, ԱՄՆ-ն կկորցնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում»

21:32, 18 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝  Թուրքիայի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանմանը և ավելի լայնածավալ պատժամիջոցների կիրառմանը: Բրայզան հայտնել  է, որ դա ՆԱՏՕ-ի դաշնակցի նկատմամբ անսպասելի, թշնամական վերաբերմունք է, որը միտված է առավելագույնս ծանր վնաս հասցնելուն: Նկատել է տվել, որ եթե  Թրամփը հրաժարվի Թուրքիայից, ԱՄՆ-ն կկորցնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում և ԻՊ-ի դեմ  պայքարող միջազգային կոալիցան կդնի վտանգի տակ: Մեթյու Բրայզան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան կարող է մերձենալ Ռուսաստանի հետ և նշել, որ Թրումանի կառավարությունից ի վեր ԱՄՆ-ի մերձավորարևելյան ռազմավարության կենտրոնում եղել է Թուրքիա-ԱՄՆ դաշնակցությունը: Եվ իհարկե, ռուսները ջանք  չեն խնայում ուժային հավասարակշռությունը փոխելու համար: Բրայզան նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայում բազմաթիվ շահեր ունի, որոնցից չի կարող հրաժարվել, մասնավորապես  Ինջիրլիքի ռազմաբազայից: «Ես 23 տարվա դիվանագիտական կարիերայիս 13 տարին անցկացրել եմ Մերձավոր Արևելքում և նկատել, թե ինչքան կարևոր և կենսական նշանակություն ունի այդ ռազմաբազան: Քանի դեռ ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում) սպառնալիքը չի վերացել, պայքարը շարունակվելու է»:
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր