00:00:00

ԱՄԷ արտգործնախարարը կարծում է, որ Կատարը ստիպված է վճարել Թուրքիայի աջակցության համար

02:42, 18 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքիային 15 միլիարդ դոլարի ուղիղ ներդրումներով աջակցելու Կատարի պարտավորությունը նշանակալի չափով պետք է դիտարկել որպես հարկադիր հատուցում, որը  պայմանավորված է  Անկարայից Դոհայի աճող կախվածության հետ: Այս մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը, հաղորդում է Gulf News-ը: «Ինքնիշխանությունը չի կարող ձեռք բերվել փողով, բայց ձեռք է բերվում հարեւան երկրների հետ անկեղծ եւ վստահելի հարաբերությունների հաստատման ճանապարհով», - Twitter-ում գրել է Գարգաշը: Հիշեցնենք, որ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Բահրեյնը, անցյալ տարվա հունիսին խզել  են դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով նրան ահաբեկչությանը աջակցելու համար: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները:  Թուրքիան իր հերթին, Պարսից ծոցի  հարեւանների հետ առճակատման մեջ աջակցել էր Կատարին: Նախօրեին Թուրքիա կատարած այցի ժամանակ Կատարի շեյխն ասել էր, որ Դոհան պատրաստ է 15 միլիարդ դոլարի ուղիղ ներդրումներով աջակցել Թուրքիային ֆինանսական ճգնաժամի պատճառով, որում երկիրը հայտնվել է Վաշինգթոնի հետ հարաբերությունների վատթարացման եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆինանսական քաղաքականության ֆոնին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր