00:00:00

Ահաբեկիչների հարձակման հետեւանքով իրանցի սահմանապահներ են վիրավորվել

22:46, 17 օգոստոս 2018 Աշխարհ

Իրանի արեւմուտքում գտնվող Բանեհ քաղաքում իրանցի սահմանապահների վրա ահաբեկչական խմբի հարձակման հետեւանքով 4 սահմանապահներ են վիրավորվել, հայտնում է Tasnim–ը։ Սահմանապահների հետ հրաձգությունը տեղի է ունեցել Բանեհ քաղաքի մերձակայքում գտնվող Աբդուլհասան գյուղի մոտ՝ «Բարդե Բուկ» ճանապարհին։ Հարձակվողներին հաջողվել է թաքնվել, ներկայումս նրանք հետախուզվում են։ Նախորդ ամիս ահաբեկիչները հարձակվել էին նույն նահանգում գտնվող սահմանային անցակետի վրա՝ սպանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 10 ներկայացուցիչների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր