00:00:00

Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը մասամբ կվերացվի

02:42, 17 օգոստոս 2018 Աշխարհ

[caption id="attachment_66815" align="alignleft" width="300"] Turkey's Foreign Minister Mevlut Cavusoglu speak to the media during a press conference in Ankara, Turkey, on Friday, July 29, 2016. Cavusoglu said "Every state has to take its own measures to ensure that it does not come face to face with such a threat again. No state would allow such a threat to remain in its midst." (AP Photo/Ali Unal)[/caption] Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  մասնակցել է Թուրքիայի  արտահանողների միության կողմից կազմակերպված ընթրիքին։ Դրա ընթացքում նա խոսել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմի  վերացմանն ուղղված բանակցությունների մասին։ Թուրք պաշտոնյան հայտնել է, որ նախօրեին ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են ոչ միայն տարածաշրջանային խնդիրներ, այլև Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու հարցը։ «Մենք սկզբունքորեն համաձայնության եկանք  թուրք գործարարների, բեռնատար մեքենաների վարորդների համար վիզային ռեժիմի վերացման հարցում։ Բայրամից հետո (մահմեդական «Քուրբան բայրամը» տոնը - խմբ․)  համատեղ աշխատանքային խումբ կկազմվի, այս համաձայնությունը կյանքի կկոչվի։ Մեր նպատակն է ամբողջովին վերացնել մեր երկրների միջև առկա վիզային ռեժիմը։ Մինչ ռուս-թուրքական ճգնաժամը վիզային ռեժիմ չկար, նույնիսկ բանակցություններ էինք սկսել առանց անձնագրի փոխադարձ ուղևորությունները հնարավոր դարձնելու ուղղությամբ», - ասել է Չավուշօղլուն։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր