00:00:00

Թուրքիայում հայկական պատմական եկեղեցին կործանման եզրին է (լուսանկարներ)

00:45, 17 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սուրբ Աստվածածին պատմական եկեղեցին ոչնչացման եզրին է։ Չնայած այն հայտարարվել է  «տուրիստական գոտի», այնուամենայնիվ, որևէ վերակառուցման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացվել: Ժամանակին եկեղեցին ներառվել էր Թուրքիայի զարգացման նախարարության կողմից իրականացվող ֆինանսական ծրագրի մեջ։ Մինչև 2013թ. այն օգտագործվում էր որպես գոմ։ Նախարարության որոշմամբ՝  նախատեսվում էր պահպանության տակ առնել հայկական պատմական գյուղն ու եկեղեցին, մաքրել և կարգի բերել շրջակայքը։ Աղբյուրը նշում է, որ ամեն օր եկեղեցու պատերի վիճակը գնալով վատանում են։ Եկեղեցին բազմիցս թիրախավորվել է գանձագողերի կողմից, իսկ տարածքում փորվել են մեծ փոսեր։ Եկեղեցին գտնվում է Ուրֆա քաղաքից 10կմ հեռավորության վրա՝ հյուսիսարևելքում։ Նախքան Հայոց ցեղասպանությունը եկեղեցու հարևանությամբ եղել է դպրոց, որտեղ ուսանել է 100-ից ավել աշակերտ։ 1881թ.-ին եղեկեղեցին վերակառուցվել է ոմն Հակոբ Արդվիսյանի կողմից։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր