00:00:00

Իրանի առաջին փոխնախագահը մերժել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ցանկացած բանակցությունների հնարավորություն

23:51, 15 օգոստոս 2018 Աշխարհ

Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին մերժել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ցանկացած բանակցությունների հնարավորությունը:
 Նա նշել է, որ «թշնամիները փորձում են հոգեբանական եւ տեղեկատվական պատերազմ տանել՝ երկրի ապագայի նկատմամբ անհանգստություն եւ հիասթափություն հրահրելու եւ հասարակական կարծիքի վրա ազդելու համար»:
Առաջին փոխնախագահը քննադատել է ԱՄՆ-ի կառավարության թշնամանքն Իրանի նկատմամբ՝ նշելով, որ երկրի քաղաքական վերնախավը համաձայն է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները ներկայիս փուլում անընդունելի են՝ այդ երկրի թշնամական քաղաքականության եւ Իսլամական Հանրապետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր