00:00:00

«Դոլարը գետնին, լիրան գրպանում». Անկարայի բնակիչները ցուցադրաբար պատռել են դոլարներ

14:20, 15 օգոստոս 2018 Աշխարհ

Անկարայի բնակիչներն իրականացրել են ակցիա՝ ի պաշտպանություն թուրքական լիրայի Արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տեր կանգնիր երկրիդ, դոլարն ու ոսկին փոխանակիր» կոչին՝ Անկարայի բնակիչները հավաքվել են Անկարայի Ուլուս թաղամասում  և բողոքի ակցիա իրականացրել ամերիկյան դոլարի դեմ: Ակցիայի կարգախոսն է «Դոլարը գետնին, լիրան գրպանում»: Ցույցը կազմակերպել ու գլխավորել են «Անկարային ծառայողների կազմակերպության» ղեկավար Հիլմի Յամանը և կազմակերպության այլ անդամներ: Հավաքվածներից ոմանք ցուցադրաբար պատռել և գետին են նետել իրենց մոտ եղած դոլարը, ոմանք էլ դոլարն ու ոսկին փոխանակել են թուրքական լիրայով: Մասնակիցներն իրենց հավատարմությունն են հայտնել նախագահ Էրդողանին՝ նշելով, որ իրենց հայրենիքից գնալու տեղ չունեն և պատրաստ են տեր կանգնել իրենց երկրին, որպեսզի չվերածվեն Սիրիայի պես երկրի: Դոլարի պատռման ակցիան ուղեկցվում էր նաև «Անիծյալ լինի Ամերիկան» բացականչություններով: Բացի Անկարայից այլ քաղաքներում ևս միջոցառումներ են իրականացվում: Թուրքիայի տարբեր քաղաքներում տարադրամի փոխանակման կետերի առջև մեծ հերթեր են գոյացել: Թուրքական մամուլի տվյալներով՝ միայն Ստամբուլում մոտ 300 գործարար արդեն 3 միլիոն դոլար վերածել է թուրքական լիրայի և այս միտումը շարունակվում է Էրդողանի աջակիցների շրջանում: Աղբյուր՝ ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր