00:00:00

Թրամփը հայց է ներկայացրել ընդդեմ սկանդալային նախկին օգնականի. ABC

03:42, 15 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակիցները հայց են ներկայացրել ընդդեմ Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն և նախագահի օգնական Օմարոսա Մանիգոլ–Նյումանի այն բանի համար, որ նա խախտել է տեղեկատվության չհրապարակման մասին համաձայնագիրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Թրամփի բարձրաստիճան աշխատակիցը՝ ABC News հեռուստաալիքի եթերում։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հայցը ներկայացվել է Նյու Յորքում Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիային, որի պատճառը Մանիգոլ–Նյումանի կողմից 2016 թվականին ստորագրված տեղեկատվության գաղտնիության մասին համաձայնագրի խախտումն է եղել։ Ինչպես նշել են Թրամփի աշխատակիցները՝ ԱՄՆ նախագահը «հայտնի է նրանով, որ տարիներ շարունակ մարդկանց հնարավորություն է տալիս առաջ գնալ իրենց կարիերայում և կյանքում», սակայն սխալ է համաձայնագիրը խախտելը, այդ պատճառով էլ «օրինախախտը պետք է պատասխանատվության ենթարկվի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր