00:00:00

«Ինտերի» գլխավոր մարզիչը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը

03:26, 15 օգոստոս 2018 Սպորտ

«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը: 59-ամյա մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու էր 2018-19թթ. մրցաշրջանի ավարտից հետո: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ինտերը» Սպալետիի գլխավորությամբ զբաղեցրել է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական: Հավելենք, որ Իտալիայի 2018-19թթ. առաջնության մեկնարկային տուրում «Ինտերը» խաղալու է «Սասուոլոյի» հետ. հանդիպումը կայանալու է օգոստոսի 19-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր