00:00:00

Թուրքիան պատժամիջոցներին ի պատասխան կհրաժարվի ամերիկյան շինանյութերից

02:39, 15 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի պատժամիջոցներին ի պատասխան կհրաժարվեն օգտագործել ամերիկյան շինանյութերը, հայտարարել է երկրի Շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ երեքշաբթի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը բոյկոտելու է ամերիկյան էլեկտրոնային արտադրանքները: «Այսուհետ նախարարության կողմից իրականացվող բոլոր շինարարական աշխատանքներում չեն օգտագործվի ԱՄՆ-ի շինարարական նյութերը: Նման որոշումը կայացվել է ԱՄՆ իշխանությունների կողմից փոխարժեքի  շահարկումներին ի պատասխան», - ասվում է նախարարի հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր