00:00:00

Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին

22:44, 14 օգոստոս 2018

Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի մանդատը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխանցեց Այծեմնիկ Օհանյանին: Այսօր՝ օգոստոսի 14-ին կայացած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր