00:00:00

Փաշինյանի խոսնակը՝ Քոչարյանի տապալված ասուլիսի մասին

21:27, 14 օգոստոս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ ուղղակի կամ անուղղակի կապ չունի այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման հետ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց  ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան այն հարցի, որ այսօր տեղի ունեցած  ակցիայի մասնակիցների շարքում էին նաև Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից անձինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։ «Իհարկե՝ ոչ»,- ասաց Ա.Եղոյանը՝ նկատելով, որ քաղաքական դիսկուրս ձևավորելու առումով վարչապետի դերը մեծ է, և նա այս պահի դրությամբ ամենահայտնի քաղաքական գործիչն է Հայաստանում։ «Քաղաքական հայացքներից, քաղաքացիական դիրքորոշումից բխած գործողություն է, ամեն մարդ ազատ է իր գործողություններում։ Այստեղ էականն այն է, թե այդ մարդը որևէ պաշտոն զբաղեցնո՞ւմ է»,- ասաց  Եղոյանը՝ ուշադրություն հրավիրելով, որ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կային նաև այլ կուսակցությունների համակիրներ կամ անկուսակցականներ։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր