00:00:00

Սիրիացի փախստականների վերադարձը հայրենիք անթույլատրելի է. Ֆիլիպպո Գրանդի

00:40, 14 օգոստոս 2018 Աշխարհ

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին հայտարարել է, որ ներկայում սիրիացի փախստականների վերադարձը հայրենիք անթույլատրելի է՝ հաշվի առնելով ներկա վտանգավոր պայմանները, գրում է РИА Новости գործակալությունը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ շուրջ 1,7 մլն սիրիացի փախստական ցանկություն է հայտնել վերադառնալու Սիրիա․ նրանց մեծ մասը Լիբանանում, Թուրքիայում և Գերմանիայում ապաստանած սիրիացիներն են։ «Մենք չենք կարող թույլ տալ փախստականներին վերադառնալ նման վտանգավոր պայմաններում»,- ասել է Գրանդին՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Գրանդիի խոսքով՝ մոտ 5 մլն սիրիացիներ գտնվում են հարևան երկրներում, և ՄԱԿ-ը չի կարող երաշխավոր լինել այդքան մեծ քանակությամբ փախստականների վերադարձի համար՝ հակամարտության շարունակման ներկա պայմաններում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր