00:00:00

Էրդողանի ուղերձը ԱՄՆ-ին. «Մնաք բարով»

20:08, 13 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են չափազանց լարված մնալ։ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պայմաններում թուրքական լիրան շարունակում է ռեկորդային կերպով արժեզրկվել։ Օգոստոսի 13-ի դրությամբ 1 դոլարն արժի 7.18 լիրա (նախօրեին՝ 6.40 լիրա )։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Տրապիզոն կատարած այցի շրջանակներում ունեցած ելույթում անդրադարձել է երկրում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակին, լիրայի արժեզրկմանը: «Նրանք, ովքեր չկարողացան ընտրություններում մեր ազգի կամքը ուղղորդել, հիմա այլ ճանապարհներով են փորձում մեր վրա ճնշում գործադրել: Այն ինչ չկարողացան հեղաշրջման ու սադրանքի միջոցով իրականացնել, այժմ փորձում են անել  փողի միջոցով։ Հուլիսի 15-ից առաջ մեր երկրում դոլարը արժեր 2.8 լիրա, այսօր 6 լիրա է և դրան չկա ոչ տնտեսական, ոչ տրամաբանականբացատրություն։  Նրանք բացահայտ կերպով մեզ տնտեսական պատերազմ են հայտարարում»,-ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նշելով, որ լիրայի արժեզրկումը հատուկ գործողություն է Թուրքիայի դեմ, կոշտ ուղերձներ է հղել ԱՄՆ-ի հասցեին. «Դրա նպատակը՝ մեր պաշտպանական, տնտեսական մեխանիզմները շարքից հանելն է, ինչպես նաև ֆինանսական լծակների միջոցով  քաղաքական և բոլոր այլ հարթություններում  Թուրքիային և թուրք ազգին ծնկի բերելն է։ Տրապիզոնից հայտարարում եմ. մենք ձեր խաղերը տեսանք և դրանց մարտահրավեր ենք նետում։  Ցանկանում եմ, որ իմանաք։ Մենք չենք հանձնվելու։ Մեր արտահանման ծավալները շատացնելու ենք, իսկ մեր գործարանները շարունակելու են աշխատել  Եթե դուք փորձեք մեզ վրա ճնշում գործադրել դոլարով, ապա մենք այլ ճանապարհներով մեր գործերը կիրականացնենք։ Թուրք ազգը այն ազգ չէ, որ իրեն ապտակողին մյուս այտը դեմ տա։ Նրանց ովքեր հանուն ահաբեկչական կազմակերպությունների, զոհաբերում են 81 մլն-ոց ազգի հետ ռազմավարական գործընկերությունը և  կես  դարից ավել տևող դաշնակցային կապերը, ասում ենք՝ բարով մնաք»:
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր