00:00:00

Հայտնի է դարձել Սիեթլում օդանավն առեւանգողի անունը

01:40, 13 օգոստոս 2018 Աշխարհ

Սիեթլի օդանավակայանում օդանավի առեւանգումը կատարել էր Վաշինգթոն նահանգի բնակիչ Ռիչարդ Ռասելը, որը մոտ 3,5 տարի աշխատել էր Horizon Air ավիաընկերությունում: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին: Մինչեւ հիմա առեւանգողի անունը պաշտոնապես չէր հրապարակվել: AP-ի տեղեկություններով՝ Ռասելը ծնունդով Ուասիլ քաղաքից էր (Ալյասկա նահանգ): Ավելի ուշ նա տեղափոխվել էր Սամներ (Վաշինգթոն նահանգ): Ինչպես հետեւում է Ռասելի համացանցային էջերում տեղադրված տեղեկատվությունից, նա 2012 թվականին ամուսնացել էր, նշում է գործակալությունը: Ռասելը համացանցում նաեւ հոլովակներ էր հրապարակել, որոնցում պատմել է իր աշխատանքի մասին: Դրանցից մեկում, մասնավորապես, նա ասում է, որ ինքն աշխատավայրում ստիպված է մեծ թվով ճամպրուկներ քարշ տալ, հայտնում է AP-ն: Մինչ այդ իշխանությունները հաստատել էին, որ առեւանգողը մտնում էր Horizon Air-ի վերգետնյա անձնակազմի մեջ, որը պատասխանատու է նաեւ օդանավերի քարշակման եւ ուղեբեռի փոխադրման համար: Իշխանությունների տվյալներով՝ տեղի ունեցածը ահաբեկչություն չէր, առեւանգողը զոհվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր