Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ոչնչացվել է 11 զինյալ:
«Երեկ երեկոյան բավական լավ զինված ահաբեկչական խումբը, որը կապված է օտար հետախուզական ծառայությունների հետ, սահմանային Օշնևիե շրջանից փորձ է արել ներթափանցել երկիր: Նպատակն է եղել երկրում իրավիճակն ապակայունացնելը: Ահաբեկչական խումբը վնասազերծվել է»,- ասված է հայտարարության մեջ:
Օպերացիայի ընթացքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորներն առգրավել են մեծ քանակությամբ, զենք և զինամթերք, ինչպես նաև կապի սարքավորումներ: