Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բայբուրթ (պատմ. Բաբերդ) քաղաքում գտնվելու ընթացքում, որտեղ ընթանում էր իր հերթական հանրահավաքը, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել տարածաշրջանային խնդիրներ:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին դրական գնահատական տալով՝ երկու երկրների առաջնորդները գոհունակություն են հայտնել ռազմական արդյունաբերության ու էներգետիկ ոլորտներում առկա փոխգործակցության մակարդակից:
Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի և Աստանայի գործընթացի վերաբերյալ վերջին զարգացումներին: