00:00:00

Ինդոնեզիայում հստակեցվել է երկրաշարժի զոհերի թիվը․ մահացել է 321 մարդ

01:57, 11 օգոստոս 2018 Աշխարհ

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է 321 մարդ, այս մասին գրում է Tempo պարբերականը՝ հղում անելով բնական աղետների կանխարգելման ազգային գործակալությանը։ Ավելի վաղ գործակալության տնօրեն Սուտոպո Պուրվո Նուգրոխոն հայտնել էր 131 զոհի մասին, իսկ տեղի լրատվամիջոցները նշել էին, որ մահացել է 347 մարդ։ Tempo-ի փոխանցմամբ՝ 270 000 մարդ հարկադրված լքել են իրենց տները։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզուց հյուսիս ընկած հատվածում գրանցվել էր 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, դրան հետևել էին 5,4 և 4,3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր հետցնցումներ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր