00:00:00

Պուտինը եւ Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

22:53, 10 օգոստոս 2018 Աշխարհ

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը, ՌԴ նախագահն ընդգծել Է երկրի ենթակառուցվածքի վերականգնմանն օժանդակելու կարեւորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությանը: «Սիրիայի ընթացիկ իրադրության շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում ղեկավարները բարձր գնահատական են տվել հուլիսին Սիրիայի Արեւելյան Գութայի նահանգ մարդասիրական օգնություն հասցնելու եւ բնակչության շրջանում այն բաշխելու ռուս-ֆրանսիական գործողությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Բացի այդ, Պուտինը «ընդգծել Է միջազգային հանրակցության կողմից Սիրիայի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքի վերականգնմանն աջակցության շարունակման, ինչպես նաեւ փախստականների եւ ժամանակավոր վերաբնակված անձանց իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու կարեւորությունը»: Բանակցությունների ընթացքում «արծարծվել են նաեւ մի քանի այլ թեմաներ», հավելել են Կրեմլում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր