00:00:00

ՀՀԿ-ն ասում է կարմիր, բայց չգիտենք՝ նկատի ունեն կարմիր, թե բազկաթոռ. Փաշինյան

17:01, 21 փետրվար 2018

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվում է Ծառուկյան խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նախագծով Ծառուկյան խմբակցության պատգամավորներն առաջարկում են ռեյտինգային ընտրակարգից անցում կատարել համամասնականի: «Պետք է հանենք տարածքային ընտրացուցակներով ընտրությունը կամ ժողովրդական լեզվով ասած՝ ռեյտինգային ընտրակարգը: Մենք այս նախագծի քննարկումը նախորդ նիստին հետաձգեցինք, որովհետեւ հույս ունեինք ՀՅԴ-ի հետ կոնսենսուսի գալ, սակայն մեր հայտարարությունից հետո իշխող կողմի պատասխանատուները հայտարարեցին, որ առաջարկն իրենց համար բացարձակապես անընդունելի է, քանի որ համամիտ են վարկանիշային ընտրակարգի հետ եւ հույս կար, որ կոնսենսուսի ենք գալու իշխող ՀՀԿ-ի քաղաքական գործընկեր ՀՅԴ-ի հետ, բայց մեզ համար ընդունելի չէ, որ սպասենք մինչեւ նրանք կհամոզեն ՀՀԿ-ին, քանի որ դրա համար գուցե նրանց պետք լինի եւս 125 տարի»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը: Հարակից զեկուցող, ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն էլ Ծառուկյան խմբակցությանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ԸՕ-ի փոփոխություններին ժամանակին կողմ է եղել: «Կարծում եմ, այստեղ նստենք եւ ընտրություններից 4 տարի առաջ խոսենք այն մասին, որ պետք է ընտրական օրենսգիրքը փոխել եւ, եթե մեծամասնությունն էլ համաձայնի, ապա կարծում եմ, որ ճիշտ չէ»,- ասաց Հովհաննիսյանը եւ նկատի ունենալով 4+4+4 ձեւաչափով քննարկումներն ընդգծեց, որ հենց այնպես չեն կարող փոխել քաղաքական կոնսենսուսի որոշումը: Այնուհետ ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի հիշատակած 4+4+4 ձեւաչափին նշեց, որ թեեւ ինքը քննարկումներին չի մասնակցել, բայց վստահեցնում է, որ այնտեղ կոնսենսուս չի եղել: «Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի եղել: Կոնսեսուս եղել է ԵՄ-ի կողմից տրամադրած գումարների ծախսման ուղղությունների շուրջ: Դա վերաբերում է տեսախցիկներ տեղադրելուն, անունների ցանկը հրապարակելուն, իսկ ընտրակարգի շուրջ կոնսեսուս չի եղել եւ շատ կարեւոր արձանագրում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ անդրադառնալով Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Սահմանադրության մեջ նշված է, որ համամասնական ընտրակարգ կա, ասաց. «Պարոն Պետրոսյան, վախենամ, որ մենք այդպես ուվերեննի չպետք է պնդենք, թե ինչ է գրված Սահմանադրության մեջ, որովհետեւ ինչ գրված է սահմանադրության մեջ գիտեն նեղ շրջանակի մարդիկ եւ եթե գրել են համամասնական, դա դեռ չի նշանակում, որ նկատի են ունեցել համամասնական, շատ հավանական է, որ նրանք նկատի են ունեցել մեծամասնական: Եկեք մամուլին հետեւենք, թե պարոնայք Թովմասյանը, ՀՀԿ ներկայացուցիչները որ դեպքում ինչ են նկատի ունենում, երբ ասում են կարմիր, որովհետեւ երբեմն նկատի են ունենում սեւ, երբեմն նարնջագույն, իսկ երբեմն էլ բազկաթոռ»,- ասաց Փաշինյանը նշելով, որ այստեղ խոսացող ՀՀԿ-ականների փոխարեն ամեն ինչ որոշված է եւ նրանք այն իրավիճակում են, որ ոչ լսում են, ոչ տեսնում: ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն էլ իր ելույթում անդրադառնալով Սահմանադրությունում գրվածին եւ չգրվածին ասաց, որ մարդիկ էլ կան, որ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները չեն կարդում, բայց հայտարարում են, որ Թումանյան գրող չկա: «Դա այդ մարդու խնդիրն է, նա գիտի այդ մասին, թե՝ ոչ»: Հանձնաժողովը Ծառուկյան խմբակցության նախագծին դեմ քվեարկեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր