Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 13-14-ն ընկած ժամանահատվածում կլինի Անկարայում։ Նախատեսվում է նրա հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Կողմերը քննարկելու են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը, որոնցից են «Թուրքական հոսք» գազատարը և «Աքքույու» ատոմակայանը։
Կողմերը կանդրադառնան նաև Սիրիայում, Կովկասում, Ուկրաինայում և սևծովյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
Լավրովի այցի մասին լուրը հրապարակել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զահարովան։
ermenihaber.am