00:00:00

Ռուբլին շարունակում է անկում գրանցել. հայտնի չէ՝ արդյոք ռուսական շուկայում խուճապ կսկսվի, թե ոչ. ռուսական լրատվամիջոցների անդրադարձը

18:44, 10 օգոստոս 2018 Աշխարհ

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունից հետո ռուբլու փոխարժեքն անկում է գրանցել դոլարի և եվրոյի նկատմամբ, և այդպես էլ չի վերականգնվել, գրում է Tert.am-ը։ Vesti.ru-ի հաղորդմամբ՝ մոսկովյան բորսայում օգոստոսի 10-ին, 2016 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ, դոլարի փոխարժեքը գերազանցել է 67 ռուբլու շեմը: Ամերիկյան արժույթի փոխարժեքն աճուրդների առաջին րոպեի արդյունքներով կազմել է 67,04 ռուբլի՝ նախորդ աճուրդի փակման մակարդակի համեմատ բարձրանալով 39 կոպեկով: Միևնույն ժամանակ, եվրոյի փոխարժեքը կազմել է 76,89 ռուբլի՝ նախորդ աճուրդի ցուցանիշից 5,75 կոպեկով ցածր: Ռուբլին անկում է գրանցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վտանգի ֆոնին: ԱՄՆ վարչակազմը չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ բրիտանական Սոլսբերի քաղաքում քիմիական զենք կիրառելու համար: NBC հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ պատժամիջոցների առաջին փաթեթը ենթադրում է ՌԴ էլեկտրոնային սարքերի և երկակի օգտագործման համար նախատեսված պարագաների արտահանման արգելք, երկրորդ փաթեթը կարող է ներառել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցում, ԱՄՆ «Աերոֆլոտ»-ի թռիչքների արգելք և ամերիկյան արտահանման գրեթե ամբողջական դադարեցում: Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցների երկրորդ ալիքից, եթե երաշխավորի ապագայում քիմիական զենքի չկիրառումը: Բացի այդ, անցած շաբաթ ամերիկյան Կոնգրեսում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել, որով ենթադրվում են պատժամիջոցներ ՌԴ բանկային հատվածի դեմ: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, վատ նորությունն այն է, որ պատժամիջոցների առաջին փաթեթը կարող է այնուամենայնիվ սահմանվել օգոստոսի 22-ին, իսկ երկրորդը՝ երեք ամսից: Եվ այժմ ոչ մեկ չգիտի, թե արդյոք ռուսական շուկայում կսկսվի իրական խուճապ, թե ոչ: Ամերիկացի քաղաքական գործիչների նախաձեռնությունները կտրուկ ազդել են ներդրողների տրամադրությունների վրա: ԱՄՆ պետքարուղարությունում կարծում են, որ նոր պատժամիջոցները կանդրադառնան հարյուր միլիոնավոր դոլարի ապրանքների վրա: Բացի այդ, հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարվել է, որ սահմանափակումները կանդրադառնան ռուսական տնտեսության մինչև 70 տոկոսի վրա: Թե որքան ծանր կլինի ռուսական տնտեսության համար ամերիկյան պատժամիջոցների նոր ալիքը՝ ոչ ոք չգիտի, գրում է լրատվամիջոցը: Պաշտոնատար անձանց և գործարար հատվածի դիրքորոշումները կտրուկ տարբեր են: Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հանգիստ է, իշխանությունները ցուցաբերել են հանգստություն, ինչպես նաև նշել են, որ Ռուսաստանի հետ ուժի դիրքից խոսելը հեռանկարային չէ և անօգուտ է, ինչպես նաև հարկավոր է սպասել պատասխան քայլերի: Բայց Ռուսաստանի բնակիչները հանգստություն չեն պահպանել, գրում է կայքը՝ հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատժամիջոցների մահակով պառակտել է ոչ թե քաղաքական վերնախավը, ինչպես ակնկալում էր, այլ հասարակությունը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ եթե մի քանի ամսվա հեռանկարում պատժամիջոցների հռետորաբանությունը չմեղմանա, դոլարը կարող է հասնել 70 ռուբլի ցուցանիշի: Վերլուծաբանները, սակայն, նաև նշում են, որ Կոնգրեսը դեռ չի ընդունել օրենքի նախագիծը, և փաստաթուղթը կարող է զգալի փոփոխությունների ենթարկվել, կամ ընդհանրապես չընդունվել: «Ամենադաժան միջոցները վերաբերում են Ռուսաստանի պետական պարտքում ներդնելուն և ՌԴ պետական բանկերի կողմից ամերիկյան դոլարով գործարքներ իրականացնելուն: Փաստացիորեն դա Իրանի սցենարն է»,- ասել է Forex Optimum-ի վերլուծաբան Իվան Կապուստյանսկին: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր