00:00:00

ՄԱԿ-ի կոչը Թուրքիային

15:19, 10 օգոստոս 2018 Աշխարհ

Սիրիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Յան Էգլանդը Թուրքիային կոչ է արել բաց պահել հարավային սահմանները Սիրիայի Իդլիբ նահանգի խաղաղ բնաչության համար։ Նման հայտարարության առիթ են հանդիսացել անվտանգության գոտի հայտարարված Իդլիբում  վերսկսված բախումները։ Դրանք վերսկսվել են այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական ուժերը մտադրվել են ռազմական գործողություններ իրականացնել Իդլիբում, քանի որ տեղի ահաբեկչական կառույցները վերջին շրջանում նորից ակտիվություն են դրսևորում: Նշենք, որ անվտանգության գոտի հայտարարված Իդլիբի երաշխավոր երկրներն են  Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ «Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը շարունակում են իրենց դիվանագինագիատական աշխատանքները անվտանգության գոտի հայտարարված տարածքներում լարվածության թուլացման համար, սակայն այդ տարածքներում ամեն օր բախումներ են լինում»,-ասել է Էգլանդը, հավելելով, որ եթե բախումներն ավելի թեժանան, ապա ՄԱԿ-ը Թուրքիայից կարող է պահանջել սահմանները բաց պահել Իդլիբի խաղաղ բնակչության համար։
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր