00:00:00

Գազայում իսրայելական օդուժի հարվածներից տուժել է 18 մարդ

02:36, 10 օգոստոս 2018 Աշխարհ

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող բազմահարկ շենքի ուղղությամբ, ռմբակոծության հետևանքով 18 մարդ է տուժել, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Հայտնի է, որ իսրայելական կողմը հարձակումը նախաձեռնել է ի պատասխան ժամեր առաջ պաղեստինցի գրոհայինների կողմից Իսրայելի հարավում գտնվող ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Բեեր Շեվիի հրթիռակոծության։ Տեղեկությունը հաստատել է տեղի առողջապահության նախարար Աշրաֆ ալ Քիդրան։ Հիշեցնենք, որ նախօրեին իսրայելական բանակը հարձակում է նախաձեռնել պաղեստինցի գրոհայինների դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի սահմանին ուղղված հրթիռակոծությանը։ Ավելի վաղ պաղեստինցիները 8 հրթիռ էին արձակել Իսրայելի հարավային սահմանի ուղղությամբ։ Դրանցից երկուսը իսրայելցի զինվորականներին հաջողվել էր վնասազերծել, նվազագույնը 4 հրթիռ պայթել էր սահմանամերձ Սդերոտե քաղաքում՝ դառնալով երկու տեղացիների մարմնական վնասվածքների պատճառ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր