00:00:00

Եմենում հարձակվել են երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա, մահացել է 29 երեխա

23:22, 09 օգոստոս 2018 Աշխարհ

Եմենում հարձակում է իրականացվել երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա, մահացել է 29 երեխա, այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը՝ հղում անելով Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին։ Նշվում է, որ բոլոր զոհված երեխաները 15 տարեկանից փոքր էին։ Հայտնի է նաև, որ տուժել է 48 մարդ, այդ թվում՝ 30 երեխա։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ «Մեր բժշկական խմբերը փորձում են փրկել նրանց, ում դեռ հնարավոր է», - ասված է տարածված հայտարարության մեջ։ Հարձակման հեղինակների մասին տեղեկություններ դեռ չեն փոխանցվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր