00:00:00

Թուրք ազգայնական գործիչն անդրադարձել է սահմանները բացելու մասին Փաշինյանի հայտարարությանը

21:35, 09 օգոստոս 2018 Աշխարհ

«Թուրք-ադրբեջանական բարեկամական միության» փոխնախագահ  Սերդար Ունսարը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Երևանը  պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ «Հայաստանի նոր վարչապետը ցանկանում է առանց նախապայմանների զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Ինչ խոսք,  դրական զարգացում է։  Բայց լավ հարաբերություններ ստեղծելու համար Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիա պետությունը, հրաժարվի տարածքային պահանջներից։  Հայ ժողովուրդը թուրք ազգին չպետք է ընկալի որպես թշնամի։ Եվ որ ամենակարևորն է, նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի տարածքներից և դրանք հանձնեն Ադրբեջանին։ Դրանից հետո  միայն կնստենք սեղանին ու կխոսենք։  Եթե առանց դրա սահմանային անցակետը բացվի, ապա Ադրբեջանի ժողովուրդ կնեղանա, իսկ Ղարաբաղի և Խոջալուի մեր զոհերի աճյունները հանգիստ չեն գտնի։ Քանի դեռ  հայերը օկուպացված հողերից դուրս չեն գալիս, Ալիջանի և մյուս անցակետերի բացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Հայերի նպատակը պարզ է, նրանք ցանկացած հարթակում ցանկանում են թշնամություն դրսևորել թուրքերի դեմ։  Այժմ Ադրբեջանի հողերը ակուպացված են, կա 1մլն փախստական, ճի՞շտ կլինի արդյոք դա անտեսել և բացել սահմանը: Այդ դեպքում ուր կմնա  երկու պետություն, մեկ ազգ սկզբունքը։ Մեր նախագահը այդ հարցում իր խոսքն ունի, այն է՝ «Քանի դեռ հայերը դուրս չեն եկել օկուպացված հողերից սահմանները չեն կարող բացվել,- ասել է Ունսարը։ Վերջինս պնդել է, թե Իգդիրում ապրող թուրքերը չեն ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է իր ժողովրդին տնտեսական դժվարություններից փրկել, նախևառաջ նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի հողերից և միայն դրանից հետո հարաբերությոններ ստեղծեն Թուրքիայի հետ»,-եզրափակել է թուրք ազգայնական գործիչը։
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր