00:00:00

Չինաստանի վարչապետը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը եւ ԱՀԿ-ն

02:47, 09 օգոստոս 2018 Աշխարհ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ Մարիա Ֆերնանդա Էսպանոսա Գարսեսի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը կոչ է արել բարեփոխել  այնպիսի կարեւոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են ՄԱԿ-ը եւ ԱՀԿ-ն, ինչպես նաեւ հիշեցրել է ներկայիս աշխարհակարգը պահպանելու անհրաժեշտությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ-ին: Նրա խոսքով, ԱՀԿ-ն, ՄԱԿ-ն եւ այլ կազմակերպություններ պետք է կատարելագործել եւ բարեփոխել, բայց բարեփոխումը չի նշանակում ոչնչացնել եւ զրոյից սկսել, անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգի պահպանման պայմանների՝ այնպիսի կարեւոր սկզբունքների հիման վրա,  ինչպիսիք են ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ ազատ առեւտուրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն իր հերթին նշել է, որ ՄԱԿ-ը մտադիր է Չինաստանի եւ աշխարհի բոլոր երկրների հետ միասին աշխատել աշխարհակարգի պահպանման համար՝ հիմնված կանոնների եւ սկզբունքների վրա, միջազգային օրենսդրության եւ ԱՀԿ կանոնների շրջանակներում խթանել ազատ առեւտուրը, զարգացնել բոլորի համար ձեռնտու տնտեսական գլոբալացումը, բոլոր կողմերի հետ  դիմակայել մարտահրավերներին եւ նպաստել  խաղաղությանը, կայունությանը, ամբողջ աշխարհում բարգավաճմանը եւ զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր