00:00:00

Ռոհանին զգուշացրել է Փհենյանին. ԱՄՆ–ն անհուսալի երկիր է, որին չի կարելի վստահել

00:23, 09 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ–ն ամբողջ աշխարհին հայտնի է որպես անհուսալի երկիր, որին չի կարելի վստահել եւ որը չի կատարում իր պարտավորությունները։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հյուսիսային Կորեայի  ԱԳ նախարար Ռի Յոնգ Հոյի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ՝ կրկին քննադատելով ԱՄՆ–ի ելքը Իրանի միջուկային համաձայնագրից:
Ողջունելով Իրանի եւ Հյուսիսային Կորեայի ընդհանուր հայացքները եւ փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպություններում՝ Ռոհանին նշել է, որ ներկա պայմաններում բարեկամ երկրները պետք է սատարեն միմյանց՝ ամրապնդելով հարաբերությունները եւ խրախուսելով համագործակցությունը։
Իր հերթին Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Թեհրանի եւ Փհենյանի ընդհանուր դիրքորոշմանը տարբեր տարածաշրջանային եւ միջազգային հարցերում` նշելով, որ Հյուսիսային Կորեայի ռազմավարական քաղաքականությունն ուղղված է Իրանի հետ կապերի ամրապնդմանը եւ միակողմանիությանը հակազդելուն: Նա նաեւ ափսոսանք է հայտնել Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսման առնչությամբ`նշելով, որ այն հակասում է միջազգային նորմերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր