00:00:00

Թրամփը նամակ է գրել Պուտինին

23:17, 08 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ հանրապետական սենատոր Ռենդ Փաուլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը։ Այս մասին Փաուլը, որը այցով այս շաբաթ կժամանի Մոսկվա, գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ «Ինձ համար մեծ պատիվ է նախագահ Թրամփի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել։ Նամակում շեշտվում է տարբեր ոլորտներում հետագա համագործակցության կարեւորությունը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը, օրենսդրական մարմինների միջեւ երկխոսության ակտիվացումը եւ մշակութային փոխանակումների վերականգնումը»,–գրել է Փաուլը։ Reuters–ը նշում է, որ Սպիտակ տունը դեռեւս չի մեկնաբանել նամակի մասին տեղեկությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր