Այդ մասին հայտնել Է «Գալեյ ՑԱԽԱԼ» բանակային ռադիոկայանը՝ ամփոփելով այս շաբաթ ավարտվող բանակային նոր զորակոչի արդյունքները:
Նշվում Է, որ դեռ հինգ տարի առաջ նման կամավորների թիվը աղջիկների շրջանում կրկնակի պակաս Էր: Հաղորդվում Է նաեւ, որ մարտական զորամասերում ծառայել ցանկացող աղջիկների թիվն ավելացել Է նաեւ կրոնասեր աղջիկների շրջանում:
Բացի բնիկ իսրայելցիներից, ՑԱԽԱԼ-ին միացել են երիտասարդ հայրենադարձներ, որոնք ժամանել են Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի տարբեր երկրներից: Նրանցից Իսրայելի պաշտպանության բանակի զորամասերում ծառայելու են 312 մարդ՝ Ուկրաինայից, 285-ը՝ Ռուսաստանից, 248-ը՝ ԱՄՆ-ից եւ 167-ը՝ Ֆրանսիայից: Նրանց մի մասին ընդունել են ինժեներային կորպուս, հայրենադարձները նաեւ կծառայեն պարաշյուտիստ-դեսանտայինների բրիգադում, զրահատանկային եւ հրետանային կորպուսներում, փրկարարների եւ հակաօդային պաշտպանության գումարտակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: