Այս դիրքորոշումը հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Ամերիկացիները հայտարարել են, որ ցանկանում են իրանական նավթի արտահանումը նվազեցնել մինչեւ զրո,-Զարիֆի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:-Նրանք ի զորու չեն դա անել: Երկրները, որոնց հետ ԱՄՆ-ն այդ հարցի շուրջ բանակցություններ Է վարում, պատասխանել են, որ շարունակելու են ներմուծել իրանական ածխաջրածինները»:
Նախարարն ընդգծել Է, որ իրանական նավթի արտահանման զգալի սահմանափակման դեմ, բացի Իրանից, հանդես են գալիս բազմաթիվ այլ երկրներ:
«Մենք վստահ ենք, որ մեր հարեւանները, նավթի մյուս արտահանողները, ինչպես նաեւ այն երկրները, որոնք շահագրգռված են իրենց Էներգետիկական անվտանգությամբ, թույլ չեն տա դադարեցնել Իրանի նավթի արտահանումը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: