00:00:00

Լիբանանի նախագահն աշնանը կժամանի Հայաստան

02:12, 08 օգոստոս 2018 Աշխարհ

Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերին կայցելի Հայաստան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Al-Masdar News-ը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը: Աունը հանդիպումներ կունենա Հայաստանի գործընկերների հետ և կմասնակցի Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Սա կլինի Աունի երկրորդ այցը Հայաստան 2016 թվականին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր