00:00:00

Ադրբեջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա

20:48, 07 օգոստոս 2018 Աշխարհ

Ադրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ՝ Ալիբեյլի գյուղի շրջակայքում: Տեղի բնակիչներ 24-ամյա Մեխտիև Էլշադ Վիդադին և 14-ամյա Հուսեյնով Ֆարիդ օղլուն պայթել են ականի վրա՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Նշվում է, որ նշված տարածքներում եղել են վտանգի մասին զգուշացնող տարբերանշաններ: Դեպքի առթիվ քննություն է սկսվել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր