00:00:00

Ինչպես խուսափել աղիքային վարակներից՝ բնության գիրկ մեկնելիս

19:20, 07 օգոստոս 2018

Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ վարակվում են երեխաները, հետևաբար բնության գրկում հանգստանալու մեկնելիս պետք է հաշվի առնել այդ փաստը և ճիշտ ու անվտանգ կազմակերպել հանգիստը, հետևեք մի շարք կարևոր կանոննների։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը ներկայացրել է այդ կանոնները. խստիվ արգելվում է երեխաներին տալ այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն նշված մթերքները թարմ պահելու համար, խուսափեք երեխաներին հյուրասիրել ախցաններով, որոնք շոգ եղանակին շատ արագ են փչանում և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ, եթե դուք բնության գիրկ մեկնել եք ավտոմեքենայով, ապա մթերքը նրա մեջ կես կամ մեկ ժամից ավելի մի պահեք, քանի որ շոգ եղանակին շիկացած ավտոմեքենայում մանրէների բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ են առաջանում, մի տարեք ձեր հետ հատապտուղներ և այնպիսի պտուղներ, որոնք արագ են փչանում՝ խաղող, բալ, դեղձ և այլն (գազարը, տանձը և խնձորը համեմատաբար ուշ են փչանում), ստեղծեք հաճախ լվացվելու (ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո) և միրգն ու բանջարեղենը լվանալու հնարավորություն, խմեք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված, կերեք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ, խորոված պատրաստելիս, անպայման հետևեք, որ միսը լավ եփվի (լրիվ թերմիկ մշակում), Հավի ձուն օգտագործելիս, կճեպը մաքրելուց առաջ այն լվացեք կերակրի սոդայի թույլ լուծույթով, Օգտագործեք անձնական սպասք և հիգիենայի պարագաներ: Եթե այնուամենայնիվ ձեր մոտ առաջացել են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք մասնագետի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման, որը շատ ավելի դժվար է բուժվում: Հատկապես պետք չի անհարկի օգտագործել հակաբիոտիկներ, քանի որ ժամանակակից աղիքային վարակների դեպքում դրանք հաճախ քիչ արդյունավետ են, իսկ վիրուսային ծագման աղիքային վարակների դեպքում՝ լրիվ անօգուտ, նույնիսկ վնասակար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր