00:00:00

Էրդողանը ԱՄՆ-ին սպառնում է պատասխան պատժամիջոցներով

19:11, 07 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կանանց թևի խորհրդի նիստին ունեցած ելույթում անդրադարձել է թուրք-ամերիկյան լարված հարաբերություններին։ Էրդողանը, հիշեցնելով, որ մի քանի օր առաջ ամերիկացի հոգևորական Բրանսոնի գործի շրջանակներում ամերիկացի ղեկավարները արգելեցին Թուրքիայի ներքին գործերի և արդարադատության նախարարների մուտքը ԱՄՆ, հայտնել է, որ իրենք այդ քայլն անպատասխան չեն թողնի: Թուրքիայի նախագահը շեշտել է , որ բացի նախարարների մուտքը արգելելուց, ԱՄՆ-ում որոշել են սառեցնել նաև նախարարների ֆինանսական  միջոցները, այնինչ վերջիններս այդ երկրում, որևէ  միջոց չունեն: «Հայտարարել թե նախարարների նյութական միջոցները կալանքի տակ են վերցնում, այն դեպքում, երբ նրանք այնտեղ նյութական միջոց չունեն, անտրամաբանական է:  Ես էլ ի պատասխան դրան այսօր կարգադրում եմ. ԱՄՆ-ի արդարադատության և ներքին գործերի նախարարների Թուրքիայում ունեցած միջոցները կսառեցնենք, եթե իհարկե նրանք Թուրքիայում որևէ ֆինանսական միջոց ունեն: Պարոն Թրամփին էլ եմ այս մասին ասել»,- ասել է Էրդողանը: Էրդողանը հայտնել է, որ հոգևորականի գործի պատճառով ԱՄՆ-ի արած քայլերը ռազմավարական գործընկերոջը հարիր քայլեր չեն և լուրջ անհարգանք  են Թուրքիայի հանդեպ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նման որոշում է կայացրել այն պատճառով, որ Թուրքիան ազատ չի արձակում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով թուրքական իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։  Ըստ Վաշինգտոնի՝ այն, որ Բրանսոնը ազատ չի արձակվում, դրա գլխավոր մեղավորները Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարներն են։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր