00:00:00

Անհետ կորած տղամարդն սպանվել է պարտքով տված գումարի պատճառով․ նոր մանրամասներ

17:37, 07 մարտ 2018 Իրավական

Գավառում 54-ամյա անհետ կորած Հայրապետ Հերգնյանը, պարզվում է, սպանվել է: Դեպքի վերաբերյալ « Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Ըստ այդ տեղեկությունների՝ Հայրապետ Հերգնյանը, ով զբաղվել է տարադրամի փոխանակմամբ, պարտքով գումար է տված եղել գավառցի մեկ այլ տղամարդու: Մարտի 4-ին Հայրապետ Հերգնյանը հանրախանութի մոտ նստել է մի ավտոմեքենա: Պարզվում է, որ նա նստել է հենց այն տղամարդու ավտոմեքենան, ով իրեն պարտք է եղել, և Հերգնյանը պահանջել է իրեն պարտք եղած գումարը վերադարձնել, այս հարցի շուրջ էլ տղամարդկանց միջև վիճաբանություն է ծագել, որն էլ ավարտվել է սպանությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել և դիակը աղբանոցում թաքցրել է Գավառի բնակիչը: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ կասկածյալը արդեն ձերբակալված է:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր