00:00:00

Պենտագոնը գրեթե 800 մլն դոլար Է հատկացրել ստորջրյա դրոնների մշակման համար. Stars and Stripes

02:39, 07 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը գրեթե 800 միլիոն դոլար ընդհանուր գումարի պարտավորագրեր Է կնքել անվարորդ ստորջրյա ապարատների մշակման համար: Օգոստոսի 6-ին այս մասին հայտնել Է Stars and Stripes թերթը: Հրատարակության տվյալներով՝ միջոցները բաշխվել են 23 ընկերությունների միջեւ, որոնցից յուրաքանչյուրը կմասնակցի «նյութերի եւ ծառայությունների գնմանը անվարորդ ստորջրյա ապարատների ընտանիքի մշակման, արտադրության եւ տեխնիկական օժանդակման համար»: Կնքված պարտավորագրերով աշխատանքները պլանավորվում Է ավարտել 2023 թվականի հուլիսին: 2019 ֆինանսական տարվա համար (սկսվում Է հոկտեմբերի 1-ին) գրում Է թերթը, ԱՄՆ-ի պաշտանության նախարարությունը 9,6 միլիարդ դոլար Է պահանջել անօդաչու համակարգերի բոլոր տեսակների զարգացման համար, ինչը 28 տոկոսով գերազանցում Է ընթացիկ տարվա համանման ծախսերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր