00:00:00

Իսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

01:45, 07 օգոստոս 2018 Աշխարհ

Իսպանիայում շոգ եղանակի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալների համաձայն հասել է վեցի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իսպանիայի Քաղաքացիական գվարդիային: Նշվում է, որ մահացածների թվում է 40-ամյա գերմանացի զբոսաշրջիկը, որի դին հայտնաբերել են Կասերես նահանգի Կանիավերալ մունիցիպալիտետում: Տղամարդու մահվան պաշտոնական պատճառը կհայտարարվի դիահերձումից հետո: Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսպանիայում մահացել է40 աստիճան օդի ջերմաստիճանի պայմաններում ասֆալտ փռող բանվորը: Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի հարավ-արևելքում՝ Մուրսիա քաղաքում: Օդերևութաբանների հաղորդմամբ՝ այսպես կոչված «շոգի ալիքը» Պիրենեյան թերակղզի է եկել Աֆրիկայից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր