00:00:00

Շվեդիայի ամենաբարձր գագաթը կորցրել է իր տիտղոսը շոգի պատճառով

22:56, 06 օգոստոս 2018 Աշխարհ

Քեբնեկայսե լեռան հարավային գագաթը, որը համարվում է Շվեդիայի ամենաբարձր կետը, ցածրացել է 50 սանտիմետրով եւ երկրում ամենաբարձրը դարձել է լեռան հյուսիսային գագաթը: Այս մասին շվեդական SVT հեռուստատեսությանը հայտնել է Ստոկոհլմի համալսարանի պրոֆեսոր Պեր Հոլմլունդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Քեբնեկայսե լեռան հարավային գագաթը սառցապատ է եւ համարվում էր Շվեդիայի ամենաբարձր գագաթը։ Վերջին 20 տարում սառույցը տարեկան հալվել է մեկ մետրով։ Հուլիսին վերջին Ստոկհոլմի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ հուլիսի 2–ին հարավային գագաթը գտնվել է ծովի մակերեւույթից 2 101 մետր բարձրության վրա, իսկ հուլիսի 31-ին՝ 2097 մետր։ Շոգի հետևանքով այդ հալքը հետազոտողները ռեկորդային են անվանել Հուլիսի վերջին հարավային գագաթը միայն 20 սանտիմետրով է բարձր եղել հյուսիսայինից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր