00:00:00

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կլուսավորի արևային էներգիայի օգնությամբ

18:07, 06 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը շարունակում է երկրի սահմանների ավտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։ Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Թուրքիան բետոնե պարիսպ է կառուցում Սիրիայի, Իրանի և Հայաստանի հետ սահմանին։ Սահմանի սիրիական հատվածում արդեն կառուցվել է շուրջ 802 կիլոմետրանոց բետոնե պատ, որը կազմում է այդ ուղղությամբ նախատեսված պարսպի 97 տոկոսը։ Իրանի հետ սահմանին (Աղրը, Իգդիր) նախորդ տարի մեկնարկել է 144 կմ երկարությամբ հատվածում մետաղալարե ցանկապատով համալրված բետոնե պատի կառուցումը։ Այս ուղղությամբ արդեն ավարտին է հասցվել շուրջ 90 կիլոմետրանոց հատվածի պարսպապատումը։ Ի հավելումն այս ամենի՝ Թւորքիայի ներքին գործերի նախարարությունը նախատեսել է նաև լուսավորել սահմանը և վերահսկել տեսախցիկներով։ 2017-2018թթ․ մեկնարկած լուավորման աշխատաքների շրջանակներում նախատեսվում է արևային էներգիայի օգտագործմամբ ապահովել Թուրքիա –Սիրիա, այնուհետև նաև՝ Թուրքիա- Հայաստան (Արդահան) սահմանի լուսավորումը։ Նշված հատվածում կտեղադրվեն նաև տեսանկարահանող սարքեր և անվտանգության սենսորներ։ Նշվում է, որ ներկայումս լուսավորվում է Թուրքիայի սահմանների 802 կիլոմետրանոց հատվածը, իսկ նախատեսված աշխատանքների ավարտից հետո՝ 2019թ․, լուսավորվող հատվածի երկարությունը կկազմի 1124 կմ կամ Թուրքիայի ցամաքային սահմանի շուրջ 40 տոկոսը։
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր