00:00:00

Աֆղանստանում մահապարտի հարձակման հետեւանքով զոհվել են ՆԱՏՕ-ի երեք զինծառայողներ

19:32, 05 օգոստոս 2018 Աշխարհ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության երեք անդամներ զոհվել են երկրի արեւելքում մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման հետեւանքով, նշված է առաքելության մամուլի հաղորդագրության մեջ: «Օգոստոսի 5-ին «Վճռական աջակցություն» առաքելության երեք զինծառայողները զոհվել են Աֆղանստանի արեւելքում երկրի ԶՈՒ-ի հետ համատեղ պարեկման ժամանակ մահապարտի ինքնապայթեցման հետեւանքով»,- նշված է հայտարարության մեջ: Պայթյունի հետեւանքով տուժել են նաեւ առաքելության մեկ զինծառայող, ամերիկացի եւ Աֆղանստանի բանակի 2 զինվոր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր