00:00:00

Թրամփը կրկին Ռոհանիին առաջարկել է հանդիպել

19:17, 05 օգոստոս 2018 Աշխարհ

Միացյալ  Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ առաջարկել է հանդիպել իր իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիին ու այդ երկրի իշխանություններին, ինչն արել է ամերիկա-իրանական հարաբերությունների վտանգավոր սրացման ֆոնին: «Իրանի տնտեսությունը շատ վատ վիճակում է, այն արագ անկում է ապրում: Ես կա՛մ կհանդիպեմ, կա՛մ էլ չեմ հանդիպի նրանց. դա կախված է նրանցից»,- իր թվիթերյան միկրոբոլոգում գրել է Թրամփը: Հայտնի է, որ այս շաբաթ ԱՄՆ ղեկավարն ասել էր, որ պատրաստ է Ռոհաննի հետ հանդիպման: «Առանց նախապայմանների, եթե նրանք ցանկանում են հանդիպել, ես կհանդիպեմ, երբ որ նրանք ցանկանան»,-ասել էր Թրամփը՝ ընդգծելով, որ դա լավ կլիներ և՛ նրանց, և՛ իրենց, և՛ աշխարհի համար: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Խոսքը դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք սահմանված, հետո չեղարկված պատժամիջոցների վերականգնման մասին է: Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքնեի արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ: Հայտնի է, որ պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն նախագահ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին: Ոլորտի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ դեպքերի նման զարգացումն ահռելի վնաս կպատճառի ոչ միայն իրանական, այլև համաշխարհային տնտեսությանը: Ենթադրվում է, որ այս ամենը կհանգեցնի Իրանի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկմանը, ինֆլյացիայի աճի, սոցիալ-տնտեսական ճգնաժամի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր