00:00:00

Ռուսաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների ներկրման համար

17:28, 05 օգոստոս 2018 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության իշխանություններն օգոստոսի 5-ից նոր մաքսատուրքեր են սահմանում Միացյալ Նահանգներից ներկրվող մի շարք ապրանքների համար, ինչն արվում է ավելի վաղ Վաշինգտոնի կողմից ալյումինի ու պողպատի ներկրման համար խոշոր մաքսատուրքերի սահմանմանն ի պատասխան: Ինչպես նշում է ria.ru-ն, Մոսկվան 25-40% մաքսատուրքեր է սահմանում ճանապարհաշինական տեխնիկայի, մեքենաների, նավթագազային սարքավորումների, մետաղների մշակման գործիքների, օպտիկական մանրաթելերի ներկրման համար: Աղբյուրը նկատում է, որ ամերիկյան մաքսատուրքերի սահմանման հետևանքով ռուս արտահանողները տարեկան կկրեն 537.6 մլն դոլարի վնաս: Մինչդեռ Ռուսաստանի կողմից սահմանվող պատասխան մաքսատուրքերը հնարավորություն կտան հավելյալ 87.6 մլն դոլար ստանալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր