00:00:00

Թրամփը հայտնել է ԱՄՆ գործերին միջամտող երկրների մասին

17:15, 05 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը եւ հնարավոր է՝ Հյուսիսային Կորեան միջամտում են Միացյալ Նահանգների գործերին, եւ նման գործողությունների թիվը կարող է աճել իր երկրի տնտեսական աճի պատճառով: Այս մասին նա հայտարարել է Օհայո նահանգում ելույթ ունենալիս, հայտնում է NBC-ն: «Մենք պետք է կանգնեցնենք դա: Մենք պետք է կանգնեցնենք միջամտությունը եւ բոլոր նրանց, ովքեր մեզ վրա հարձակվում են: Եվ նրանք շատ են: Այստեղ է ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը: Հյուսիսային Կորեայի հետ մեզ մոտ ամեն ինչ լավ է, սակայն նրանք եւս, հավանաբար, նույն բանն են անում»,- ասել է ամերիկացի առաջնորդը: ԱՄՆ-ում ընթանում է նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության քննությունը: Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ դա կատարվել է Կրեմլի հրահանգով: Մոսկվայում բոլոր մեղադրանքները հերքում են: Օգոստոսի 2-ին ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը հայտարարել էր, որ Ռուսաստանը ԱՄՆ ներքին գործերի վրա ազդեցություն է գործել ինչպես իր իշխանությունների միջոցով, այնպես էլ լրատվամիջոցների, համացանցի եւ «միջնորդների»: Նա նշել է, որ ռուսական ազդեցությունը շարունակվում է եւ նպատակ ունի նոյեմբերին նշանակված Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին Միացյալ Նահանգներին «թուլացնել ու պառակտել»: Օգոստոսի 1-ին Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսից պահանջել էր «անմիջապես դադարեցնել» ռուսական իջամտության մասին գործը: Նա դա անվանել էր «սարքովի վհուկների որս» եւ Միացյալ Նահանգների համար «բիծ»: Բացի այդ, ԱՄՆ նախագահը կարծում է, որ ռուսական իշխանությունների հետ իր նախընտրական շտաբի անդամների դավադրության մասին պնդումները «տոտալ խաբեություն» են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր