Այս մասին հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան Խորհուրդը որոշել է 50 միլիոն եվրո ներդնել Տիրանայից քիչ հեռու՝ «Կուչեւում օդանավակայանի արդիականացման համար», որտեղ մի քանի տասնամյակ ավիաբազա կա:
Այն կծառայի Ալբանիային եւ կապահովի ՆԱՏՕ-ի օդային տրանսպորտի մատակարարման գործողությունները, նյութատեխնիկական աջակցությունը, վերապատրաստումը եւ զորավարժությունները:
Վարչապետը նաեւ ասել է, որ պաշտոնյաները քննարկում են Միացյալ Նահանգների հետ «Ալբանիայի ավիաբազաների հետագա արդիականացման» հարցը: