00:00:00

ԱՄՆ-ն եւ տարածաշրջանի այլ երկրները իրավիճակի ապակայունացման ավելի քան 500 մլրդ դոլար են ծախսել. Ամիր Խատամի

01:31, 05 օգոստոս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ն եւ տարածաշրջանի մի շարք այլ երկրներ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար ծախսել են ավելի քան 500 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խատամին, հաղորդում է Mehr-ը: «Մեր երկրի անիծյալ թշնամիները միշտ էլ դեմ են եղել կայունությանը եւ իսլամական հեղափոխության շարունակությանը», - ասել է Խատամին: «Նրանք իսլամական հեղափոխության վերելքը վնասակար էին համարում իրենց սեփական չարագույժ քաղաքականության համար», - ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր