00:00:00

Սաուդյան Արաբիան վերականգնել է նավթի տեղափոխումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով

01:14, 05 օգոստոս 2018 Աշխարհ

Սաուդյան Արաբիան վերականգնել է նավթի տեղափոխումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով:
Այդ մասին հաղորդել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Խալեդ ալ-Ֆալեհը:
Նրա խոսքով, նման որոշումը կայացվել է այն բանից հետո արաբական կոալիցիայի ուժերը հաստատել են Կարմիր ծովի այս հատվածում նավերի անվտանգությունը: «Կոալիցիայի ղեկավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ կոալիցիոն երկրների նավերի պաշտպանության համար», - ասել է նախարարը:
Ալ-Ֆալեհը շեշտել է, որ նեղուցի անվտանգությունը ազդում է միջազգային շահերի վրա եւ միջազգային հանրությունը պետք է օգնի այնտեղ նորմալ նավագնացություն ապահովել:
Հեռուստաալիքի տվյալներով, Ռիադը հուլիսի 25-ին որոշել էր դադարեցնել նավթի մատակարարումը նեղուցի միջոցով, երբ Եմենի հուսիթ զինյալները հարձակման մի քանի փորձեր էին կատարել սաուդյան նավթային տանկերի վրա: Հուլիսին արաբական կոալիցիան հաղորդել էր, որ ապստամբները հարձակվել էին Կարմիր ծովում Սաուդյան Արաբիայի տանկերի վրա: Ըստ զինվորականների, նավը մի փոքր վնասվել էր:
Բաբ էլ-Մանդեբի նեղուցը գտնվում է Արաբական թերակղզու եւ Աֆրիկայի միջեւ: Այն կապում է Կարմիր ծովը Ադեն ծոցի հետ: Հուլիսի կեսին Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ արաբական կոալիցիան սկսել է հարձակվել  Խոդեյդ նավահանգստի վրա, որը Եմենում ամենամեծն է եւ գտնվում է հուսիթների հսկողության ներքո:
Այս նավահանգիստը ապահովում է նաեւ ելքը դեպի Կարմիր ծով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր