00:00:00

Բրիտանիայում ցմահ ազատազրկման են դատապարտել ԻՊ ամենաերիտասարդ ջիհադիստուհուն

23:24, 04 օգոստոս 2018 Աշխարհ

Բրիտանական դատարանը վճիռ է կայացրել ամենաերիտասարդ ջիհադիստուհու վերաբերյալ, ով կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։Լենտա.ռու-ն գրում է, որ 18-ամյա Սաաֆա Բուլարը դատապարտել են ցմահ ազատազրկման՝ պատիժը 13 տարի պարտադիր կրելու պայմանով։ Նա կարող է ներման խնդրագիր ներկայացնել միայն այդ ժամկետից հետո։ Աղջիկը պատրաստվելիս է եղել դպրոցական քննություններին, երբ նրան հավաքագրել է ԻՊ գրոհային Նավիդ Հուսեյնը։ Նա աղջկանից մեծ է ավելի քան 15 տարով։ Աղջիկը փորձել է գնալ Սիրիա, որպեսզի ամուսնանա Հուսեյնի հետ, սակայն փորձը կանխել է ոստիկանությունը։ Տղամարդն ավելի ուշ սպանվել է անօդաչուների գրոհի ժամանակ։ Ըստ քննության տվյալների, ջիհադիստուհին ծրագրել էր ահաբեկչական գործողություն կատարել Բրիտանական թանգարանում՝ ավագ քրոջ և մոր հետ։ Դատավորի խոսքով, աղջիկը գլխավոր դերն է խաղացել ծրագիրը կազմելիս։ Աղջկա քույրը և մայրը ծրագրել էին դանակներով հարձակում Վեսթմինսթերյան պալատում։ Երկուսն էլ ընդունել են իրենց մեղավորությունը։ Աղջկան դատապարտել են ցմահ ազատազրկման՝ պատիժը 16 տարի պարտադիր կրելու պայմանով, իսկ մորը՝ 6 տարի 9 ամիս ազատազրկման։ Բուլարը ամենաերիտասարդ դատապարտյալն է, որն անդամակցել է Մեծ Բրիտանիայում «Իսլամական պետության» բջջին։ Փաստաբանի խոսքով, աղջիկն ընկել է ահաբեկիչների ազդեցության տակ, երբ 15 տարեկան է եղել։ Հիմա նա հեռացել է իսլամական ծայրահեղականությունից և այլևս մահմեդականություն չի դավանում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր