00:00:00

Էրդողանը սպառնացել է սառեցնել Թուրքիայում ամերիկացի նախարարների ակտիվները ի պատասխան պատժամիջոցներ

22:09, 04 օգոստոս 2018 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրահանգել է սառեցնել Թուրքիայում մի շարք ամերիկացի նախարարների ակտիվները ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սահմանած պատժամիջոցների, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: «Այսօր ես կհրահանգեմ սառեցնել Թուրքիայում ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների ակտիվները դրանց առկայության դեպքում»,- հայտարարել է նա: «Նրանք, ովքեր կարծում են, որ Թուրքիան հետքայլ կանի սպառնալիքների և պատժամիջոցների մասին աբսուրդային որոշումների առաջ, չեն ճանաչում այս երկիրը և ժողովրդին»,- հավելել է Թուրքիայի նախագահը: Նա հավելել է, որ քաղաքական և դատական հարցերը տնտեսական հարթության տեղափոխելը կվնասի երկու կողմերին էլ: Թուրքիայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս կողմերը կկարողանան լուծել վիճելի հարցերի մեծ մասը, եթե հաշվի առնվեն երկու կողմերի շահերը: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ՝ կապված Թուրքիայում կալանքի տակ մնալ շարունակող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործի հետ։ Ինչպես գրում է «Հյուրրիյեթ» պարբերականը, Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը նշել է, որ երկու նախարարները զգալի դեր են ունեցել Բրանսոնի ձերբակալման ու կալանավորման գործում։ Հիշեցնենք, որ Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարեվերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով: Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար: Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր